Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Անձրև՝ առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին, 5-ին, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։