Բացել լրահոսը Փակել լրահոսը
277571700_5084407671621956_4469154134601681799_n
A A
Պաշտոնական

Լե Լիլա քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն

Ապրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Ելույթներով հանդես եկան Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա էին Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվեց աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչեցին հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։