Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծաղկած ծիրանենի
A A
Պաշտոնական Հասարակություն

Եվս 7-8 աստիճանով տաքանալու է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։