Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրշեջ մեքենա
A A
Պաշտոնական

Հրդեհ Չեխովի փողոցում

Մարտի 30-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 48 շենքի 7-րդ հարկում այրվում է գազի բալոնից արտահոսած գազը:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։48-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել է գազի բալոնից (5 կգ-անոց) արտահոսած գազը։