A
A
Ձնահյուս Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին (թարմացված)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է․ իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Ժամը 15։00-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: