A
A
ԱԻ նախարարը 2 շաբաթ արձակուրդում կգտնվի
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրվում է արձակուրդ 2 շաբաթ ժամկետով։
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ: Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,-ասված է որոշման մեջ: