A
A
Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ճամաբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: