Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ_Դումանյան
A A
Պաշտոնական

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,

Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:

Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը: