Բացել լրահոսը Փակել լրահոսը
acb66083_f069_4e2c_b75a_4ce519bc92ee_w1200_r1_v1.thumb
A A
Պաշտոնական

Ադրբեջանը պատասխանել է ՌԴ ՊՆ-ին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը՝ կապված Արցախում ստեղծված իրադրության հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը»։

«Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։

Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Իրականացված միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ»։