Բացել լրահոսը Փակել լրահոսը
f1dd16cde12df2adc7071b25ba6041e7
A A
Հասարակություն

Կրակոցներ Երևանում․ կասկածյալը վնասազերծվել է հենց ոստիկանության շենքի դիմաց․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։

ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները վնասազերծել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց՝ ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվել է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ինքնաձիգ։ 

Ըստ կայքի՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։  Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  Կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։ 

Ականատեսներից մեկը պատմել, է որ քաղաքացին, անկանոն կրակոցներ արձակելով, գնացել է իրենց փողոցից մինչև ոստիկանության շենքի մոտ․ այնտեղ էլ նրան վնասազերծել են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։