Բացել լրահոսը Փակել լրահոսը
276133327_4890041751113480_4063062861030012847_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր», Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:a