A
A
Դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Աջակցիր «Ա1+»-ինՍ.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը