Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1-calisir
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի 3-4 շաբաթ

Հայաստան - Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում վնասվածք ստացած Անդրե Չալըշըրը բաց կթողնի 3-4 շաբաթ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Անդրե Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել։ Նրա փոխարեն Հայաստանի հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։