Բացել լրահոսը Փակել լրահոսը
276055639_143038038218772_6878278848477450077_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը ակտիվ կապ է պահպանել Ուկրաինայի հետ սահմանն անցած հայերի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։

Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։ Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։