Բացել լրահոսը Փակել լրահոսը
Roads 56741
A A
Պաշտոնական

Հետևյալ ավտոճանապարհները այս պահի դրությամբ փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
✅Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
✅Աղվանի-Տաթև, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
✅Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
✅Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Տաշիրի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
✅Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: