Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Պաշտոնական

Զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 34-ամյա Արտակ Մ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնում է Ոստիկանությունը։