Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Վարույթ են ընդունվել Կարմիր շուկա գյուղի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանի և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը: Հայտնում է ԱՀ ՔԿ-ն։
 
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: