Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Պայթյուն Արին Բերդի փողոցում․ 19-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է փլատակներում (լուսանկարներ)

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է բնակիչ Ա․ Հ․-ի (ծնված 2003 թ․) դին: Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: