
A
A
«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին», իսկ Օբամեյանգը ռեկորդ սահմանեց
Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրում կայացած հերթական «Էլ Կլասիկոն» անսպասելի ավարտ ունեցավ: Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ կատալոնյան ակումբի նորեկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Այդպիսով, գաբոնցի հարձակվողը դարձավ 21 դարի առաջին ֆուտբոլիստը, որը 5 անընդմեջ խաղում գոլ խփեց արքայական ակումբին:
Ի դեպ, Իսպանիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն արդեն խփել է 7 գոլ: Նման արդյունավետ նորամուտ վաղուց չէր գրանվել Լա Լիգայում: