Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդը բավական չի լինի ոտքի կանգնելու համար․ Զելենսկի (տեսանյութ)

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։

 

«Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության իմաստալից բանակցությունները Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ նվազեցնելու սեփական սխալների վնասը։ Ժամանակն է հանդիպել: Խոսելու ժամանակն է։

Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ դուք մի քանի սերունդ չեք ունենա հնարավորություն բարձրանալու»,-նշել է նա։