A
A
Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։