Բացել լրահոսը Փակել լրահոսը
77761_b
A A
Պաշտոնական

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող շինարարական հրապարակում այրվել է տնակ

Մարտի 18-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9/2 շենքի մոտակայքում գտնվող շինարարական հրապարակում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18։46-ին։ Այրվել է «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում տեղակայված տնակը (20 քմ)։