A
A
Հրշեջ-փրկարարները մարել են Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում բռնկված հրդեհը, տարհանել են 20 դեռահասի
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։