Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Պաշտոնական

Քննարկում՝ առողջապահական երկու գերատեսչությունների միջև

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի առաջարկով և ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ համատեղ քննարկումներ են սկսվել 2 կառույցների ոլորտային վարչությունների միջև։

Հիգիենիկ-հակահամաճարակային և բնակչության բժշկական օգնության ոլորտների վերահսկողության մասնագետներն աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել են 2021 թ․-ի ստուգումների ընթացքում արձանագրված խնդիրները, օրենսդրական առկա բացերը, նախանշվել են դրանց լուծման ճանապարհները։

Երկու գերատեսչությունների ներկայացուցիչները՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնողներ, կարևորել են այս ձևաչափով փոխգործակցությունը, աշխատանքային քննարկումների շարունակականությունը և սերտ համագործակցությունը։

ՀՀ առողջապահության նախարարություն