Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանն արդեն կորցրել է 5 մլրդ-ի ռազմատեխնիկա. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան (տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը կազմակերպվել էր քննարկում՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով, որին  մասնակցում էին հանրային և հասարակական գործիչներ։

Ըստ քննարկման մասնակիցների՝ Ռուսաստանը այժմ միայնակ է մնացել, իսկ պատերազմը Եվրոպային միավորվել է։  

Մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով տեղեկատվական խնդիրներին․ 

«Մենք շատ արդյունավետ աշխատում ենք տեղեկատվական դաշտում, փորձում ենք մաքսիմալ ձևով օգտագործել բոլոր հնարավորությունները, ճիշտ ձևով տեղեկացնելու հայ հասարակությանը և սա հենց այնպես չէ, քանի որ կան կարծրատիպեր , որոնք դժվար է հաղթահարել»․ նշեց Բորիս Նավասարդյանը

 Քննարկման վերջում Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրեց իրավիճակը Ուկրաինայում.

 «Ուկրաինական բանակը վերացրել է թշնամու մեծաթիվ տեխնիկա, մոտ 5մլրդ դոլարի, մենք չենք հանձնվելու, մենք կռվելու ենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում