A
A
Պատերազմը միշտ հնարավոր է, բայց այս պահին այդ մասին հավաստող տեղեկատվություն չկա․ ԱԱԾ փոխտնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային անվտանգության ծառայությունում սպասվող պատերազմի մասին տեղեկություն չկա:
«Մենք այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, հստակ ինֆորմացիա չկա, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատերազմ միշտ հնարավոր է, սակայն, այս պահի դրությամբ, չունեն տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի։