A
A
Գարունը չի շտապում ջերմորեն գրկել մեզ․ եղանակային կանխատեսումներ
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։