Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Ովքեր ցանկանում են սովորել Թաիլանդում

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ուսումնառության տևողությունը 3 տարի է:

Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց` https://bit.ly/3I0CWu6 հղմամբ: