Բացել լրահոսը Փակել լրահոսը
snow and wind
A A
Պաշտոնական Հասարակություն

Ցրտելու է ևս 4-6 աստիճանով․ սպասվում են ինտենսիվ տեղումներ, քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, մարտի 13-ին,15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 12-ին և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։