Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը փակ է․ կան նաև բազմաթիվ դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Ստեփանավանի ոլորանները և Մաստարա- Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունիի, Արագածի, Ստեփանավանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: