Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ զինվոր (2)
A A
Պաշտոնական

Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:. Վարժական հավաքներին կներգրավվի  մինչև 1400 քաղաքացի:

 

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Որոշմամբ՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`  ռազմական ունակությունների կատարելագործման,  մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 724 քաղաքացի: