A
A
Ադրբեջանը կրկին ականանետ է կիրառել՝ այս անգամ Խնուշինակ գյուղի ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
Հայկական կողմից տուժածներ չկան՝ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր թշնամու կողմից ականանետի կիրառման մասին Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ։