Դիմումների քանակն աննախադեպ է, խնդրում են օգտվել e-register.am-ի առցանց ծառայություններից
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարության հայտարարությունը․
Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ խնդրում ենք հնարավորության դեպքում օգտվել e-register.am կայքում առաջարկվող առցանց ծառայություններից՝ ԱՁ սկզբնական հաշվառում (դիմումը ներկայացնում է բացառապես որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող քաղաքացին), ԱՁ-ի անձնագրային տվյալների փոփոխություն, ՍՊԸ նմուշային փաստաթղթերով պետական գրանցում (դիմումը ներկայացնում են հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարը), ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տեղեկությունների փոփոխություն։
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նշված ծառայություններից օգտվելիս կարող եք օգտվել կայքում տեղադրված՝ առցանց եղանակով ծառայություններից օգտվելու ուղեցույցից (https://www.e-register.am/am/docs):