Կադաստրի կոմիտեն 1 շաբաթ ժամանակ է տալիս
Աջակցիր «Ա1+»-ինԿադաստրի կոմիտեի հայտարարությունը․
2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը
մարտի 15-ն է։ Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում
կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։
Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված
ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։
Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ
կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված
ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների
վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև
2024 թվականի հունվարի 1-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած
համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում`
հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական
ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և
արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։
Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։ Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։