Բացել լրահոսը Փակել լրահոսը
275050651_260835962904447_444786794475200068_n
A A
Պաշտոնական

1000 հատ կտորե տոպրակ է անվճար բաժանվել քաղաքացիներին

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանքային շաբաթը սկսում է օրինակելի և գեղեցիկ նախաձեռնությունների մասին պատմելով։

Այսպես՝ «Դը Գուրուս» ընկերությունը, անհանգստացած լինելով շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրով, պատրաստել է 1000 հատ կտորե տոպրակ, որոնք անվճար բաժանվել են քաղաքացիներին։

«Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն, «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբը և «Մաքրապատում» նախաձեռնությունը շաբաթօրյակ են կազմակերպել Երևան -Արմավիր ճանապարհին գտնվող սերբ օդաչուների հուշակոթողի տարածքում և Քասաղ գետի շրջակայքում։

«Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնությունների համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Խնամքով վերաբերվենք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին»,-նշում են ՇՄՆ-ից։