Բացել լրահոսը Փակել լրահոսը
TikTok
A A
Պաշտոնական

Չինական TikTok-ը սահմանափակում է իր ծառայությունները Ռուսաստանում

Չինական TikTok սոցիալական ցանցը հայտարարել է, որ կդադարեցնի Ռուսաստանում նոր բովանդակության տարածումը և ուղիղ հեռարձակումները (հոսքերը)՝ Ռուսաստանում «ֆեյք լուրերի» դեմ օրենքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է РИА գործակալությունը։

Նշենք, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը վարչական պատասխանատվություն է սահմանում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

«Մեր առաջնահերթությունը մեր աշխատակիցների և մեր օգտատերերի անվտանգությունն է, և Ռուսաստանի «ֆեյք լուրերի» դեմ նոր օրենքի ֆոնին մենք այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումները և (խմբ.) նոր բովանդակությունը մեր վիդեո ծառայությունում: Դա չի ազդի մեր հաղորդագրությունների ծառայության վրա»,- ասվում է TikTok ընկերության հայտարարության մեջ: