Բացել լրահոսը Փակել լրահոսը
274985072_345192377650152_4202520012340527755_n
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի խնդիրները

Վահան Քերոբյանը մարտի 5-ին Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը։
 
 Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող մշակել։
Վայոց ձորում Վահան Քերոբյանը Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտասահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ քննարկել է Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։