
A
A
Ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը․ Լավրով
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,- ասել է Լավրովը: Նա հայտարարել է, որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը: