Բացել լրահոսը Փակել լրահոսը
274814730_379197384214009_2999691132932981819_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի խորհրդարանի ղեկավարը այցելել է Երևանում Արցախի օպերատիվ շտաբ

Երևանում գտնվող՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է նաև ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Այ սմասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Նա հանդիպել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ, ինչից հետո՝ նաև Շտաբում այդ պահին ներկա հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, քննարկման առանցքում եղել են պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցների տեսակներն ու բնույթը, մինչև ԱՀ տարածքում նրանց կտրամադրվեն բնակարաններ: Արթուր Թովմասյանը պատասխանել է առաջադրված հարցերին: