Բացել լրահոսը Փակել լրահոսը
274934296_323833486455142_5506502017810908629_n
A A
Պաշտոնական

Մեկնարկում է տեղահանված արցախցիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մեկնարկում է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ։
 
Սահմանված գումարը (20-ից 40 հազար դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար։ ՀԿԽԸ կողմից աջակցություն ստացող բոլոր քաղաքացիները կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:
ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության կողմից աջակցության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին և կամբողջացվի մեկ շաբաթվա ընթացքում։
 
 
 Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն կստանան հետևյալ չափերով՝
 
• անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ,
 
• մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։