A
A
Բևեռի անդամներն այցելել են Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ՝ հայտնում են բևեռից։
Հանդիպմանը մասնակցում էր նաև պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Ժադանը։
Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը, Վահե Գասպարյանը և Վարուժան Ավետիսյանը Բևեռի անունից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
«Կողմերը հաստատեցին, որ կայսերական Ռուսաստանից ազատագրումը գոյութենական խնդիր է թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի պետականությունների համար, ուստի Ուկրաինայի ներկայիս ազատագրական պայքարն ամբողջությամբ բխում է Հայաստանի ու հայության շահերից»,-ասվում է բևեռի հայտարարության մեջ։