Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դեռ թոշակառու չեն օպերատորները և չգիտեն իրենց գլխի գալիքը․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադաձավ իրենց խմբակցության կողմից առաջարկվող նախագծերին՝ մասնավորապես կենշաթոշակների և նպաստների մասին նախագծին։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ գնաճի ֆոնին պետք է ինդեքսավորել մարդկանց և եկամուտները բարձրացնել։

Աղվան Վարդանյանը նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու էր մոտ 480 հազար անձի և նշեց, որ իրենք առաջարկում էին, որ մարդիկ  տարին մեկ անգամ չգնան բանկ, որպեսզի հաստատեն իրենց ով լինելը՝ նշելով, որ այսօր թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում սա ամենևին էլ պետք չէր։

Վարդանյանը նշեց, որ այս ամենը հնարավոր կլիներ արդյունավետ աշխատանքի արդյունքում, բայց գործող Կառավարության հետ դա անհնար է։

«Մենք անապահով ամենանվազագույն կարիքները չենք ապահովում»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում էին ամեն տարի բարձրացնել թոշակառուների և նպաստառուների եկամուտը, բայց այն չընդունվեց։

Այս խոսքի վրա ասուլիսավարը օպերատորներին խնդրեց լռություն պահպանել, ինչին կեսկատակ- կեսլուրջ արձագանքեց Աղվան Վարդանյանը՝ նշելով «դեռ թոշակառու չեն օպերատորները և չգիտեն իրենց գլխի գալիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։