Բացել լրահոսը Փակել լրահոսը
252018224_259319262904131_8829119227956308731_n
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարությունն ստեղծել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

 

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝

  • ընկերության անվանումը և ոլորտը,
  • աշխատակիցների քանակը,
  • տեղափոխման մոտավոր ժամկետները,
  • տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
  • պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։