Բացել լրահոսը Փակել լրահոսը
water1
A A
Պաշտոնական

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումն 9 ժամով կդադարեցվի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 1-ի ժամը 10.00-19.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 1-15 փողոցների, Արշակունյաց պողոտայի 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարների ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար: