A
A
Խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա․ «Հանրապետություն» կուսակցություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է․
Ունենալով Ուկրաինայի իշխանության հետ հակասական փոխհարաբերություններ, ունենալով Արցախի չլուծված հիմնահարց, որի լուծումը մենք տեսնում ենք, ոչ թե «Ընդհանուր պետության», այլ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, ունենալով չավարտված պատերազմ և չճշտված սահմաններ, որում գործուն դերակատարություն ունի և երրորդ կողմ է համարվում Ռուսաստանի Դաշնությունը, որ պարտադրում է մեզ խնամքով և զգուշավոր արտահայտվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում։
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը բացարձակ արժեք է, մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա, համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում։