Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուկաշենկո զելենսկի.jpg-.jpg_large-.jpg-
A A
Քաղաքականություն

Ինչ են պայմանավորվել Վոլոդիմիր Զելենսկին և Ալեքսանդր Լուկաշենկոն (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ֆբ-ի իր էջում ներկայացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի արդյունքը.

«Պայմանավորվել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ռուսականին առանց նախապայմանների, ուկրաինա-բելառուսական սահմանին ՝ Պրիպյատ գետի շրջանում ։

Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է վերցրել, որ ճամփորդությունների, բանակցությունների եւ ուկրաինական պատվիրակության վերադարձի ժամանակ Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան գետնի վրա»,- գրել է Զելենսկին: