Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանը ներկա էր «Շիրակի ձմեռ-2022» փառատոնին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում մասնակցել է «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնին, որը նաև հիանալի առիթ էր համայնքաբնակների հետ անմիջական շփվելու եւ նրանց խնդիրներին ծանոթանալու համար։

Իր ֆեյսբուքյան էջում նախարարը գրել է, որ նման միջոցառումները համայնքներում իրենց հետ բերում են տուրիստական հոսքեր եւ նպաստում համայնքների զարգացմանը։

«Դեռ շատ անելիքներ ունենք Հայաստանում անցկացվող փառատոնների աշխարհագրության եւ մասշտաբների լայնացման տեսանկյունից։ Դե իսկ ձմեռային խաղերը եւ մարզաձևերը մարդկանց ջերմ մթնոլորտում համախմբելու եւ համայնքային կյանքի ակտիվացման լավագույն միջոցներից են»,-գրել է Քերոբյանը"