Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն նախագահ
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Այդ տարիներն արդյունավետ էին փոխվստահելի գործընկերություն հաստատելու համար։

Մեր ժողովուրդներին միավորում է նաև դարերի փորձություն անցած սերտ բարեկամությունը, որի լավագույն ապացույցը Լեհաստանի հայ համայնքն է։

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-լեհական փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»: