Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սմարտֆոնների վաճառք
A A
Պաշտոնական

Մոտ 1,5 միլիոն դրամի հեռախոսներ էին գողացել

Փետրվարի 24-ին Վայք քաղաքի ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Վայքի բաժին հաղորդում էր տվել, որ փետրվարի 23-ի ժամը 21.00-ից փետրվարի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շահումյան փողոցի իր խանութ-սրահի դուռը և գողացել տարբեր մոդելների 14 բջջային հեռախոսներ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 450 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Վայքի բաժնի և ՊՆ Վայքի ռազմական ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունն արել են 18-ամյա երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի, մյուսը՝ Երևանի բնակիչ:

Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Վայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմնին: