Ակցիա ՄԱԿ-ի դիմաց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ «Նիկոլ Աղբալյանի» ուսումնական միության մի խումբ երիտասարդներ, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դիմաց ակցիա էին իրականացնում պահանջելով միջազգային կառույցների՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը ադրբեջանական վանդալիզմի քաղաքականությանը։
Մինչ այդ նրանք հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր․
«Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։ Արցախը հայությանն է և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա»,- ասված էր հայտարարության տեքստում։
Ակցայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ մեծ վստահություն միջազգային կառույցները չեն ներշնչում։ Նրանք օրեր առաջ նմանատիպ ակցիա կրկին կազմակերպել էին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դիմաց, նամակ էին փոխանցել կառույցին նույն պահանջով, բայկց մինչ օրս դեռ պատասխան չեն ստացել։
Խաղաղ ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ իրենց պահանջին չարձագանքելու դեպքում պատրաստվում են այլ գործողությունների դիմել։ Իրենց խոսքում հիշեցին մեր բազմադարյա պատմությունն ու մշակույթը, որը փորձում է թշնամին ոչնչացնել և ջնջել պատմությունը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր, որ ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։